Նորություններ

Գնանշման հարցման հայտարարություն
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է գնանշման հարցում՝ միջազգային ստանդարտներին համընթաց համակարգերի զարգացման նպատակով։

Առողջության համընդհանուր ապահովագրություն․ կարևոր հարցերի պատասխանները՝ «Ամեն առավոտ»–ի եթերում
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հյուրընկալվել է «Ռադիո Մարշալ»–ի «Ամեն առավոտ» փոդքասթին՝ ներկայացնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության սկզբունքները, բժշկական կազմակերպությունների հետ համագործակցության պայմանները և ապահովագրված քաղաքացիներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին ինն ամիսների արդյունքներն ու 2027 թվականի ընդլայնման հեռանկարները
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին ինն ամիսներին զգալիորեն աճել են ինչպես ապահովագրված անձանց, այնպես էլ բժշկական ծառայություններից օգտված շահառուների թվերը։ Համակարգի գործունեության արդյունքների, բուժօգնության նկատմամբ պահանջարկի փոփոխությունների, ֆինանսական ցուցանիշների և 2027 թվականին նախատեսվող ընդլայնման մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը։

Սոցիալական փաթեթից՝ առողջության համընդհանուր ապահովագրություն. ի՞նչ է փոխվելու 2027 թվականից
2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի սոցիալական փաթեթի ծրագրի ֆինանսավորումը, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան բնակչության նոր խմբեր: Փոփոխությունների մասին «Արմենպրես»-ի տաղավարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառումը։ Երկամյա ծրագիրն իրականացվելու է Հայաստանի, Խորվաթիայի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության գործընկերությամբ՝ համատեղելով երեք երկրների փորձն ու մասնագիտական ներուժը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման համար։

Առողջապահության թվային փոխակերպման հեռանկարները՝ ArmDigiHealth 2026 համաժողովի առանցքում
Սեպտեմբերի 29-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում տեղի է ունեցել ArmDigiHealth 2026 համաժողովը, որին մասնակցել են առողջապահության ոլորտի պետական կառույցների, մասնագիտական համայնքի և նորարարական ընկերությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու թվային առողջապահության զարգացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու Հայաստանի առողջապահական համակարգի փոխակերպման հեռանկարները։

Հիմնադրամը տարեկան պլանային ստուգումներ և վերապատրաստումներ է իրականացրել ՀՀ մարզերում
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովն օգոստոսի 10-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ իրականացրել է տարեկան պլանային ստուգումներ և վերապատրաստումներ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։

ԱՀԱ համակարգում փոխհատուցման գործընթացը և մասնագիտացված ծառայությունների հասանելիությունը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը շարունակաբար մշտադիտարկում և վերլուծում է բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող ծառայությունների փոխհատուցման գործընթացը։ «Ազատություն Ռադիոկայան»–ին տված հարցազրույցում այս մասին խոսել է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով մշտադիտարկման արդյունքում արձանագրված շեղումներին և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Կանխարգելիչ ծրագրեր, առաջնային օղակի հզորացում և նոր շահառու խմբեր․ ԱՀԱ համակարգի զարգացման տեսլականը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է, սակայն համակարգի արդյունավետ զարգացման համար ապահովագրությանը զուգահեռ անհրաժեշտ է շարունակաբար հզորացնել առողջության առաջնային պահպանման օղակը, զարգացնել թվային առողջապահությունը, ենթակառուցվածքներն ու մարդկային ռեսուրսները։ Այս մասին «Առաջին Լրատվական»-ի տաղավարում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։