
Գնանշման հարցման հայտարարություն
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կայուն և արդյունավետ գործունեության ապահովումը պահանջում է ժամանակակից ֆինանսական հաշվետվողականության, ռիսկերի գնահատման և կառավարման հուսալի մեխանիզմներ։
Այս նպատակով Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է գնանշման հարցում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) ներդրման և սեփական ռիսկերի ու վճարունակության գնահատման համակարգի (ORSA) մշակման ուղղություններով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Գնման նպատակն է զարգացնել միջազգային չափանիշներին համահունչ ֆինանսական հաշվետվողականության և ռիսկերի կառավարման համակարգեր՝ նպաստելով Հիմնադրամի ֆինանսական կայունության գնահատման, ռիսկերի կանխատեսման և հիմնավորված որոշումների կայացման մեխանիզմների ամրապնդմանը։
Մրցույթն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն։
1. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) ներդրման և մշակման խորհրդատվական ծառայություններ։
Նախատեսվում է ձևավորել գործնականում կիրառելի ֆինանսական հաշվետվողականության համակարգ՝ ներառելով հաշվետվությունների մոդելների և հաշվապահական քաղաքականությունների մշակումը, ապահովագրական պահանջների պահուստավորման (Claims Reserving/IBNR) մեթոդաբանության ձևավորումը, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմի մշակումը և հաշվապահական ծրագրային համակարգում արտացոլման համար համապատասխան հաշվապահական պլանի ներկայացումը։
2. Սեփական ռիսկերի և վճարունակության գնահատման (ORSA) և ռիսկերի կառավարման համակարգերի մշակման խորհրդատվական ծառայություններ։
Նախատեսվում է մշակել ապագային միտված ռիսկերի կառավարման և ֆինանսական կայունության գնահատման շրջանակ՝ ներառյալ ռիսկի ընդունելի մակարդակի սահմանումը, սթրես-թեստավորման մեխանիզմները, ORSA-ի փորձնական գնահատումը և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ներկայացվող հաշվետվությունների մշակումը։
Այս նախաձեռնությունները Հիմնադրամի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր ուղղություններից են՝ միտված ֆինանսական գործընթացների թափանցիկության, ռիսկերի կառավարման հետևողականության և երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման համար անհրաժեշտ գործիքների զարգացմանը։
Հրավիրում ենք համապատասխան մասնագիտական փորձառություն և կարողություններ ունեցող կազմակերպություններին մասնակցելու։
Պայմանների, մասնակցության պահանջների և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12543091