Ռեկվիզիտներ
Առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջեի մուտքերի հաշվեհամար
900005003703
Այս հաշվեհամարը նախատեսված է վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինչպես նաև հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի՝ վարձու աշխատողների կողմից կատարվող ապահովագրավճարների վճարման համար:
Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել.
- ՀՎՀՀ (Հարկ վճարողի հաշվառման համար),
- վճարումը կատարող անձանց ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ)։
Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հաշվեհամար
900018010380
Այս հաշվեհամարը նախատեսված է ապահովագրված անձի կարգավիճակ ունեցող, սակայն ապահովագրական ժամանակահատվածում (12 ամիս) օրենքով սահմանված դեպքերում ապահովագրավճարը ինքնուրույն վճարողների համար:
Օրինակ՝ 12 ամիսների ընթացքում աշխատանքից ազատվելու կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակի դադարեցման պատճառով: Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել վճարումը կատարող անձանց անուն, ազգանուն և ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ): Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։
Սոցիալական փաթեթի շահառուների հաշվեհամար
900018010471
Այս հաշվեհամարը նախատեսված է սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց կամ նրանց կողմից առողջության համընդհանուր ապահովագրավճարի մասնակի վճարման համար։ Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել կազմակերպության (գործատուի) ՀՎՀՀ (Հարկ վճարողի հաշվառման համար), ինչպես նաև վճարումը կատարող անձանց ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ): Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։
