Հայտարարություններ

Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Բաբայանը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` սույն թվականի հունիսի 24-ին կայացած մրցութային ընտրության արդյունքում ընտրված անձի՝ Ռուբեն Մելքոնյանի հետ, բանակցություններ են ընթացել աշխատանքային պարտականություններին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ։ Արդյունքում, սակայն, աշխատանքի` ներկայացված պաշտոնական առաջարկին, Ռուբեն Մելքոնյանի պաշտոնական համաձայնության բացակայության պայմաններում՝ թափուր պաշտոնի առաջացման հիմքով, նախատեսվում է անցկացնել մրցութային նոր ընտրություն՝ ՀՀ օրենսդրության և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կանոնադրության համաձայն։

Հայտարարություն գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի անդամի մրցութային ընտրության վերաբերյալ
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 12։00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը՝ 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 13։00-ին։

Հայտարարություն
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։

Փոփոխություն 2027թ․–ից ԱՀԱ համակարգում ներառվող շահառուների խմբի ընդլայնման մասին
2027 թվականից կընդլայնվի ԱՀԱ համակարգում ընդգրկվող անձանց շրջանակը։

Հայտարարություն սոցիալական փաթեթի շահառու կազմակերպությունների տնօրենների համար
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին սոցիալական փաթեթի գումարների փոխանցման կարգը

Իրազեկում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգում անձի տվյալների նույնականացման վերաբերյալ
Իրազեկում ՀՀ քաղաքացիության տվյալների բացակայության դեպքում «Արմեդ» համակարգում ԱՀԱ կարգավիճակի արտացոլման վերաբերյալ

Հաստատվել է ապահովագրավճարի դրույքաչափից ավելի կատարված վճարումների վերադարձի դիմումի ներկայացման կարգը
Հաստատվել է ավել գանձված ապահովագրավճարի վերադարձի դիմումի ներկայացման կարգը։ Հիմնադրամի կայքում այսուհետև հասանելի է նաև առցանց դիմումի ձև։

Հրապարակվել են ապահովագրավճարների փոխանցման հաշվեհամարները
Ապահովագրավճարների փոխանցման համար նախատեսված հաշվեհամարներն ու վճարման կարգի վերաբերյալ տեղեկատվությունն այժմ հասանելի է Հիմնադրամի պաշտոնական կայքում։

Սոցիալական փաթեթի հատկացման մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Նոր որոշում՝ N 1981-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը փոփոխելու մասին։
