
Հայտարարություն հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային ընտրության վերաբերյալ
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային ընտրություն անցկացնելու նպատակով մասնագիտական համապատասխանության ու որակավորման ստուգում անցնելու դիմումների ընդունման մասին:
Հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային ընտրություն անցկացնելու նպատակով մասնագիտական համապատասխանության ու որակավորման ստուգումը մրցութային ընտրությանը նախորդող, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված պարտադիր գործընթաց է՝ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային ընտրությանը մասնակցելու համար։
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Անձը, ով հավակնում է մասնակցել մասնագիտական համապատասխանության ու որակավորման ստուգմանը պետք է բավարարի օրենքով և Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված հետևյալ պահանջներին՝
1) լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մրցութային ընտրության անցկացման օրը լրացած լինի նրա 35 տարին, տիրապետի հայերենին և անգլերենին․
2) ունենա ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ․
3) ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող բարձրագույն կրթություն, ընդ որում, իրավագիտության կամ տնտեսագիտության կամ բիզնես վարչարարության կամ կառավարման ոլորտում որակավորման առկայությունը կարող է դիտվել որպես առավելություն․
4) մրցութային ընտրությանը դիմելու պահին նախորդող երեք տարիներին պաշտոն զբաղեցրած չլինի Հայաստանի Հանրապետության առևտրային ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ): Սույն ենթակետի իմաստով առևտրային ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) պաշտոն զբաղեցնել նշանակում է ընդգրկված լինել դրանց կառավարման մարմնում կամ զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն կամ լինել կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ)․
5) մրցութային ընտրությանը դիմելու պահին չհանդիսանա Հայաստանի Հանրապետության ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպության կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ կամ արտադրությամբ զբաղվող առևտրային իրավաբանական անձի մասնակից, բաժնետեր, փայատեր․
6) մրցութային ընտրությանը դիմելու պահին նախորդող հինգ տարում եղած չլինի սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Թեկնածու չի կարող լինել այն անձը, որը`
1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ
3) ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ
Թեկնածուի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով հիմնադրամի hr@uhif.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 18-ը, ժամը 23:59 ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) ստորագրված դիմում՝ ուղղված Հիմնադրամին, որում նշվում են մասնագիտական համապատասխանության և որակավորման ստուգմանը մասնակցության մտադրությունը, կցված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին․
2) գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի.
3) բարձրագույն կրթության փաստը հավաստող վկայականի պատճենը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
5) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
6) անգլերենի իմացությունը հավաստող փաստաթղթի պատճենը․
7) մանրամասն ինքնակենսագրություն, որը ներառում է թեկնածուի կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գործունեության, հմտությունների և ձեռքբերումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն․
8) մոտիվացիոն նամակ` առավելագույնը 500 բառ.
9) դիմելու պահին` քաղվածք աշխատանքային համապատասխան ստաժը հավաստող փաստաթղթից.
10) տեղեկանք աշխատանքի վայրից՝ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ (եթե այդպիսին առկա է).
11) դատվածություն և հետախուզման՝ օրենքով սահմանված կարգով տրված տեղեկանք․
12) հայտարարություն սույն հայտարարության «Թեկնածուներին ներկայացվող պահանջներ» բաժնի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով, «Թեկնածուների համար սահմանված սահմանափակումներ» բաժնով սահմանված սահմանափակումներ չունենալու մասին։
Գլխավոր տնօրենի ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև գլխավոր տնօրենի մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց ստուգման կարգը սահմանվում են Հիմնադրամի 20.10.2026 թվականին հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությամբ:
Հիմնադրամի գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներով, Հիմնադրամի 20.10.2026 թվականին հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությամբ: