Ապահովագրավճար՝
Ապահովագրավճարը վճարելու համար սեղմեք ստորև՝ վճարման ռեկվիզիտներին ծանոթանալու համար։
Ռեկվիզիտներ24/7 Աջակցություն և Տեղեկատվություն
Առաջին հերթին ամրագրեք այց Ձեր պոլիկլինիկայի թերապևտի մոտ։ Գրանցվել կարող եք նախապես՝ կա՛մ զանգահարելով պոլիկլինիկա, կա՛մ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։
Մոտեցեք Ձեր պոլիկլինիկայի թերապևտին և անցեք նախնական զննություն։
Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս, կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ։ Այս ամենը անվճար՝ ապահովագրության փաթեթի սահմաններում։
Ստացած ուղեգրով կարող եք մոտենալ ցանկացած նեղ մասնագետի, ով համագործակցում է ծրագրի հետ։ Ծանոթացեք մասնագետների և հաստատությունների ցանկին։
Դեղատոմսով նշանակված դեղորայքը նույնպես փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի սահմաններում։ Մոտեցեք ծրագրի հետ համագործակցող դեղատներ։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` սույն թվականի հունիսի 24-ին կայացած մրցութային ընտրության արդյունքում ընտրված անձի՝ Ռուբեն Մելքոնյանի հետ, բանակցություններ են ընթացել աշխատանքային պարտականություններին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ։ Արդյունքում, սակայն, աշխատանքի` ներկայացված պաշտոնական առաջարկին, Ռուբեն Մելքոնյանի պաշտոնական համաձայնության բացակայության պայմաններում՝ թափուր պաշտոնի առաջացման հիմքով, նախատեսվում է անցկացնել մրցութային նոր ընտրություն՝ ՀՀ օրենսդրության և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կանոնադրության համաձայն։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 12։00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը՝ 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 13։00-ին։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։

2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի սոցիալական փաթեթի ծրագրի ֆինանսավորումը, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան բնակչության նոր խմբեր: Փոփոխությունների մասին «Արմենպրես»-ի տաղավարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառումը։ Երկամյա ծրագիրն իրականացվելու է Հայաստանի, Խորվաթիայի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության գործընկերությամբ՝ համատեղելով երեք երկրների փորձն ու մասնագիտական ներուժը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման համար։

Սեպտեմբերի 29-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում տեղի է ունեցել ArmDigiHealth 2026 համաժողովը, որին մասնակցել են առողջապահության ոլորտի պետական կառույցների, մասնագիտական համայնքի և նորարարական ընկերությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու թվային առողջապահության զարգացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու Հայաստանի առողջապահական համակարգի փոխակերպման հեռանկարները։