Միասին մենք ձևավորում ենք առողջապահության նոր համակարգը
Առողջության համընդհանուր ապահովագրությունը նշանակում է առողջ ապագա բոլորի համար, որը՝
- Բարձրացնում է վստահությունը բժշկական խնդրի դեպքում
- Հասանելի է բոլորիս՝ անկախ ֆինանսական վիճակից
- Ուժեղացնում է մեր առողջապահական համակարգը
- Ստեղծում է առողջ ու պաշտպանված հասարակություն
Ծառայությունների մատուցման համառոտ ընթացակարգ
Ընդունելություն
Ընդունեք միասնական համակարգում նախապես հերթագրված այցելուին։
Նույնականացում
Կատարեք անձի նույնականացումը անձը հաստատող փաստաթղթի կամ վկայագրի միջոցով։
Ստուգում
Ստուգեք Արմեդ համակարգում ապահովագրության առկայությունը։
Ուղղորդում
Ուղղորդեք համապատասխան մասնագետի մոտ։
Շահառուի սպասարկում
Սպասարկեք շահառուին և անհրաժեշտության դեպքում տրամադրեք բաց ուղեգիր։
Այցի գրանցման և սպասարկման քայլերի հաջորդականություն
Ցանկանու՞մ եք համագործակցել
Ուղարկեք ստորև ցուցակում նշված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը partner@uhif.am էլ․ փոստի հասցեին և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հաջորդիվ քայլերի համար։
Աջակցող փաստաթղթեր և իրավական ակտեր
- ԱՀԱ հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների կամ դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատող ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1980-Ն (բացվում է նոր ներդիրում)
- ԱՀԱ շրջանակում հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների կամ դեղատների միջև պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու նվազագույն պահանջները հաստատող ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1985-Ն (բացվում է նոր ներդիրում)
- Ապահովագրական փաթեթի ձևավորման, փոփոխությունների ու լրացումների կարգը, ինչպես նաև հատուցման ենթակա (ներառյալ համավճարով) բժշկական ծառայությունների ցանկերը հաստատող ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1979-Ն (բացվում է նոր ներդիրում)
- Մեթոդական ձեռնարկ (բացվում է նոր ներդիրում)
- Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատող ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1982-Ն (բացվում է նոր ներդիրում)
- Լաբորատոր, հիվանդանոցային, առաջնային պահպանման և ամբուլատոր ծառայությունների համար ապահովագրական հատուցման և համավճարների չափեր սահմանելու նպատակով ծառայությունների գների/ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունները հաստատող ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1977-Ն (բացվում է նոր ներդիրում)
- Չապահովագրված անձանց համար նվազագույն և լրացուցիչ բժշկական ծառայությունների ծավալը, դրանցից օգտվելու կարգը և իրավունք ունեցող անձանց խմբերը սահմանող (և N 318-Ն ու N 375-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչող) ՀՀ Կառավարության որոշում, 25.12.2025 թ., N 1974-Ն (բացվում է նոր ներդիրում)
- Փոխկապակցված անձի առողջության համընդհանուր ապահովագրության իրականացման համար դիմումի ներկայացման կարգը եվ օրինակելի ձեվը սահմանելու մասին (բացվում է նոր ներդիրում)
Հաճախ Տրվող Հարցեր
Հաճախ տրվող հարցեր
Չե՞ք գտնում Ձեր հարցի պատասխանը
Կապ հաստատեք մեզ հետ partner@uhif.am էլ․ հասցեով և մենք կպատասխանենք բոլոր հարցերին։
partner@uhif.amԳործընկերների աջակցում
Հարցեր համագործակցության վերաբերյալ
