Ապահովագրավճար՝
Ապահովագրավճարը վճարելու համար սեղմեք ստորև՝ վճարման ռեկվիզիտներին ծանոթանալու համար։
Ռեկվիզիտներ
24/7 Աջակցություն և Տեղեկատվություն
Առաջին հերթին ամրագրեք այց Ձեր պոլիկլինիկայի թերապևտի մոտ։ Գրանցվել կարող եք նախապես՝ կա՛մ զանգահարելով պոլիկլինիկա, կա՛մ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։
Մոտեցեք Ձեր պոլիկլինիկայի թերապևտին և անցեք նախնական զննություն։
Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս, կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ։ Այս ամենը անվճար՝ ապահովագրության փաթեթի սահմաններում։
Ստացած ուղեգրով կարող եք մոտենալ ցանկացած նեղ մասնագետի, ով համագործակցում է ծրագրի հետ։ Ծանոթացեք մասնագետների և հաստատությունների ցանկին։
Դեղատոմսով նշանակված դեղորայքը նույնպես փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի սահմաններում։ Մոտեցեք ծրագրի հետ համագործակցող դեղատներ։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը շարունակաբար մշտադիտարկում և վերլուծում է բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող ծառայությունների փոխհատուցման գործընթացը։ «Ազատություն Ռադիոկայան»–ին տված հարցազրույցում այս մասին խոսել է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով մշտադիտարկման արդյունքում արձանագրված շեղումներին և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է, սակայն համակարգի արդյունավետ զարգացման համար ապահովագրությանը զուգահեռ անհրաժեշտ է շարունակաբար հզորացնել առողջության առաջնային պահպանման օղակը, զարգացնել թվային առողջապահությունը, ենթակառուցվածքներն ու մարդկային ռեսուրսները։ Այս մասին «Առաջին Լրատվական»-ի տաղավարում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։

«Ռադիո Ավրորա»-ի եթերում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանն անդրադարձել է համակարգի գործող մեխանիզմներին, 2027 թվականին նախատեսվող ընդլայնմանը, ինչպես նաև բուժօգնության փոխհատուցման և բուժհաստատությունների հետ համագործակցության սկզբունքներին։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 12։00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը՝ 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 13։00-ին։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։

2027 թվականից կընդլայնվի ԱՀԱ համակարգում ընդգրկվող անձանց շրջանակը։