Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը և հիմնադրամի ուսուցման թիմն անցկացրել են երկօրյա առկա ձևաչափով վերապատրաստում Կոտայքի մարզի բժշկական կենտրոնների ներկայացուցիչների համար։
Վերապատրաստման հիմնական թեմաներն էին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում փոխհատուցման կարգը և սահմանափակումները։
Հանդիպումներն իրականացվել են ինտերակտիվ ձևաչափով՝ խթանելով բաց երկխոսությունը, փորձի փոխանակումը և մասնագիտական արդյունավետ համագործակցությունը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և քննարկելու գործնականում հանդիպող իրավիճակներ։
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ հանդիպումներ և ուսուցողական այցեր իրականացնել ՀՀ բոլոր մարզերում։

