Նաիրի Ինշուրանսը Հայաստանի ամենահնաբնակ ապահովագրական ընկերությունն է՝ միակը, որը 1996թ. սկսած առանց ընդհատումների գործում է շուկայում։
Այսօր 30 տարիների փորձառությամբ Ընկերությունը միակն է, որն ունի միջազգային վարկանիշ հեղինակավոր Moody’s վարկանշավորող ընկերությունից՝ B1՝ կայուն հեռանկարով, ինչն ընկերության ֆինանսական կայունության ու դինամիկ զարգացման վկայությունն է։
2025թ. արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսը շուկայի առաջատարն է համախառն ապահովագրավճարների ծավալով և ամենամեծ պորտֆելն ունի։
2025թ. Ընկերությունը ռազմավարական համագործակցություն սկսեց աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական AXA Health International-ի հետ և 2026թ. շուկայում ներկայացրեց միջազգային առողջապահական ապահովագրական բացառիկ փաթեթ՝ Global Health Insurance, որի շրջանակում ՀՀ քաղաքացին և Հայաստանում կացության իրավունք ունեցող անձը կարող է լայնածավալ բուժսպասարկում ստանալ աշխարհի 50+ երկրների լավագույն բուժհաստատություններում։ Սպասարկումն իրականացվելու է հայալեզու զանգերի կենտրոնի միջոցով՝ 24/7 ձևաչափով։
Այսօր Նաիրի Ինշուրանսը
• Միջազգային բացառիկ կապեր ունեցող կայուն զարգացող ընկերություն է
• Ունի ավելի քան 230 հազար գոհունակ հաճախորդներ
• Նաիրի Ինշուրանսին վստահում են ավելի քան 5000 կազմակերպություններ
• Տրամադրում է ավելի քան 35 մլն դրամ ամենօրյա փոխհատուցումներ
• Օգտագործում է նորարար, թվային լուծումներ և գործիքներ, այդ թվում՝ արհեստական բանականության հնարավորությունները տարբեր գործընթացներում
• Մատուցում է 24/7 ձևաչափով մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում
• Տրամադրում է բարձրորակ ապահովագրական ծառայություններ
• Առանձնանում է հաճախորդակենտրոն մոտեցումներով
• Ունի համագործակցող բուժկենտրոնների լայն ցանկ
Ավելին իմանալու համար այցելեք Ընկերության պաշտոնական կայքէջ՝ imnairi.am:
Պատրա՞ստ եք սկսել
Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն և աջակցել՝ ընտրելու Ձեր և Ձեր ընտանիքի համար ամենահարմար ապահովագրական փաթեթը։