
Ապահովագրական Ընկերություն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»
Եթե ունեք Առողջության համընդհանուր ապահովագրություն, ապա այս ապահովագրական փաթեթը կօգնի լրացնել այն։ Մատչելի արժեքով Ձեռք բերեք ԻՆԳՈ-ի Առողջության համընդհանուրին հավելվող ապահովագրությունը (ԱՀՀԱ), որը տրամադրում է ավելի համալիր ծածկույթ և լրացնում այն ծառայությունները, որոնք ներառված չեն Առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ ԻՆԳՈ ԱՀՀԱ փաթեթների ներքո կարող են ապահովագրվել ինչպես անհատներ, այնպես էլ իրավաբանական անձինք։ Արժեքները կախված են ապահովագրվող անձանց քանակից և տարիքից։ Ֆիզիկական անձինք կարող են թողնել հայտ՝ այցելելով ԻՆԳՈ-ի կայք։ Իրավաբանական անձինք կարող են զանգահարել +374 (10) 59 21 21, +374 (77) 59 21 21։
