
Հրապարակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 2026 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը։
Հաշվետվությունն ամփոփում է հիմնադրամի գործունեության առաջին վեց ամիսների ընթացքում գրանցված վիճակագրական ցուցանիշները, ռազմավարական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, աշխատակիցների զարգացմանն ու մասնագիտական վերապատրաստմանը միտված նախաձեռնությունները, ինչպես նաև հիմնադրամի ռազմավարական ուղին, ապագայի տեսլականն ու զարգացման նպատակները։
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
