Թափուր հաստիքներ
Կերտենք առողջ ապագա միասին
Մեթոդաբանության և որակի կառավարման թիմի ղեկավար
Փնտրում ենք փորձառու և առաջադրված մասնագետի՝ Մեթոդաբանության և որակի կառավարման թիմի ղեկավար պաշտոնում, ով կմիավորի ռազմավարական մտածողությունը գործնական առաջնորդության հետ։ Եթե Ձեզ հետաքրքրում է կազմակերպչական գործընթացների կատարելագործումը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը և թիմի կառավարումը, սա Ձեզ համար է։
Նկարագրություն
Մեթոդաբանության և որակի կառավարման թիմի ղեկավարը կմիացվի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնին և կլինի պատասխանատու կազմակերպության մեթոդաբանական և որակի կառավարման ամբողջական համակարգի մշակման, ներդրման և շարունակական բարելավման համար։ Այս դերում Դուք կառաջնորդեք թիմ, կսահմանեք որակի ստանդարտներ և կապահովեք դրանց հետևողական կիրառումը կազմակերպության բոլոր մակարդակներում՝ ուղղակիորեն նպաստելով առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել մեթոդաբանության և որակի կառավարման ռազմավարություն
- Սահմանել որակի կառավարման երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ
- Ապահովել որակի կառավարման համակարգի ինտեգրումը կազմակերպության ընդհանուր կառավարման համակարգին
- Սահմանել ծառայությունների մատուցման ստանդարտներ և որակական չափանիշներ
- Պարբերաբար վերանայել և թարմացնել մեթոդաբանական փաստաթղթերը
- Ապահովել մեթոդաբանության հասանելիությունն ու կիրառելիությունը բոլոր ստորաբաժանումների համար
- Սահմանել որակի չափման ցուցանիշներ (KPI/ՀԿՑ) և գնահատման մեխանիզմներ
- Կազմակերպել որակի մոնիթորինգ, ներքին աուդիտներ և գնահատումներ
- Վերլուծել որակի ցուցանիշների շեղումները և դրանց պատճառահետևանքային կապերը
- Վերահսկել շտկող և կանխարգելիչ գործողությունների իրականացումը
- Ղեկավարել ավագ, միջին և կրտսեր մասնագետների աշխատանքը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան մասնագիտությամբ (առողջապահական համակարգ, կառավարում, տնտեսագիտություն կամ հարակից ուղղություններ)
- Որակի կառավարման համակարգերում և մեթոդաբանական աշխատանքում փորձ
- Թիմի ղեկավարման և կառավարման ապացուցված փորձառություն
- KPI/ՀԿՑ սահմանման և վերլուծության հմտություններ
- Ներքին աուդիտների և գնահատումների կազմակերպման փորձ
- Հաշվետվությունների կազմման և ղեկավարությանը ներկայացնելու հմտություններ
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
- Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում
- Հանգստյան հավելյալ ազատ օր
- Հիվանդության ազատ օր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Նկարագրություն
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Աշխատանքային պարտականություններ
- Մուտքային զանգերի ընդունում և հաճախորդների հարցերի ճշգրիտ ու ժամանակին սպասարկում
- Կատարել ելքային զանգեր՝ ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և կապը հաճախորդների ու գործընկերների հետ պահպանելու նպատակով
- Ապահովագրական ծառայությունների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների դիմումների, հարցերի և բողոքների գրանցում համակարգում
- Հաճախորդների զանգերի ուղղորդում համապատասխան մասնագետներին
- Ներքին ընթացակարգերի և ծառայությունների որակի ստանդարտների պահպանում
- Մասնակցել ներքին ուսուցումներին և ինքնազարգացման ծրագրերին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային ծրագրերի (MS Office, CRM համակարգեր) հիմնական գիտելիքներ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր մակարդակ
- Աշխատանքային փորձ Կոմունիկացիոն կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
- Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Համապատասխանության մասնագետ
Հիմնադրամը փնտրում է Համապատասխանության մասնագետի, ով պատասխանատու կլինի Հիմնադրամի գործունեության՝ օրենսդրական, կարգավորող և ներքին պահանջներին համապատասխանության մշտադիտարկման, համապատասխանության ռիսկերի բացահայտման և դրանց կառավարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար։
Նկարագրություն
Համապատասխանության մասնագետը կապահովի համապատասխանության ռիսկերի ժամանակին բացահայտումն ու գնահատումը, կհետևի օրենսդրական և կարգավորող փոփոխություններին և կմասնակցի Հիմնադրամի ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի համապատասխանության գնահատմանը և բարելավմանը։
Աշխատանքային պարտականություններ
- Մշտադիտարկել Հիմնադրամի գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, կարգավորող պահանջներին և ներքին ակտերին։
- Բացահայտել, գնահատել և մոնիթորինգի ենթարկել համապատասխանության ռիսկերը, այդ թվում՝ շահերի բախման, կոռուպցիայի և խարդախության ռիսկերը։
- Հետևել օրենսդրական և կարգավորող փոփոխություններին և ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ։
- Մասնակցել ներքին քաղաքականությունների, ընթացակարգերի և այլ փաստաթղթերի մշակման ու վերանայման աշխատանքներին։
- Իրականացնել գործընթացների և ծրագրերի համապատասխանության գնահատումներ։
- Պատրաստել մասնագիտական եզրակացություններ, վերլուծություններ և հաշվետվություններ Գլխավոր տնօրենի ու հոգաբարձուների խորհրդի համար։
- Համագործակցել Հիմնադրամի ստորաբաժանումների հետ՝ համապատասխանության խնդիրների կանխարգելման և լուծման նպատակով։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ իրավագիտության, ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման, ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ համապատասխանության, ներքին վերահսկողության, ռիսկերի կառավարման, իրավական, աուդիտի կամ հարակից ոլորտներում։
- ՀՀ օրենսդրության և համապատասխանության կառավարման սկզբունքների լավ իմացություն։
- Ուժեղ վերլուծական, քննադատական և համակարգային մտածողություն։
- Բարձր պատասխանատվություն, բարեվարքություն, օբյեկտիվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Գերազանց հայերեն և լավ աշխատանքային անգլերեն։
- MS Office-ի, մասնավորապես՝ Word և Excel-ի լավ իմացություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Տարեկան վճարովի ազատ 5 օր
- Տարեկան վճարովի հիվանդության 5 օր
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություններ
- Բարեհամբույր և համագործակցային աշխատանքային միջավայր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Ակտուար
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ակտուարի թափուր տեղի համալրման համար։ Ակտուարը պատասխանատու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում ակտուարական հաշվարկների, ֆինանսական և ապահովագրական ռիսկերի գնահատման, կանխատեսումների, մոդելավորման և վերլուծությունների իրականացման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ակտուարական հաշվարկների, վերլուծությունների և կանխատեսումների իրականացում
- Ակտուարական մոդելների մշակում, կիրառում և կատարելագործում՝ առողջապահական ծախսերի, ապահովագրական պարտավորությունների և ֆինանսական ցուցանիշների կանխատեսման նպատակով
- Ապահովագրված անձանց թվաքանակի, ժողովրդագրական և բժշկական ծառայությունների օգտագործման տվյալների քանակական վերլուծություն
- Ապահովագրական ռիսկերի, ակնկալվող հատուցումների և առողջապահական ծախսերի գնահատում
- Մասնակցություն ապահովագրավճարների, պահուստների և պարտավորությունների հաշվարկման գործընթացներին
- Մասնակցություն Հիմնադրամի ֆինանսական պլանավորման և երկարաժամկետ կայունության գնահատման աշխատանքներին
- Ակտուարական հաշվետվությունների, վերլուծական նյութերի և եզրակացությունների պատրաստում ղեկավարության համար
Անհրաժեշտ հմտություններ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ակտուարական և վիճակագրական մոդելավորման ոլորտում
- Քանակական, ֆինանսական և ռիսկերի վերլուծության հմտություններ
- Մեծածավալ տվյալների մշակման, վերլուծության և տվյալների որակի գնահատման հմտություններ
- Excel-ի բարձր մակարդակի իմացություն և տվյալների վերլուծության գործիքների կիրառման հմտություններ
- Ակտուարական մոդելների կառուցման, փորձարկման, վավերացման և փաստաթղթավորման հմտություններ
- Սցենարային, զգայունության և կանխատեսող վերլուծությունների իրականացման հմտություններ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Տարեկան վճարովի ազատ 5 օր
- Տարեկան վճարովի հիվանդության 5 օր
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություններ
- Բարեհամբույր և համագործակցային աշխատանքային միջավայր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
