Սրտանոթային ռիսկի գնահատում
Հաշվիչը նախատեսված է սրտանոթային ռիսկի նախնական գնահատման համար: Եթե ունեք արդեն ախտորոշված սրտային հիվանդություն, այս հաշվիչը Ձեզ համար չէ, և անհրաժեշտ է դիմել բժշկի:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջատար դիրք հիվանդացության և մահացության համաշխարհային վիճակագրության մեջ։
Ըստ համաշխարհային վիճակագրության՝ տարեկան կտրվածքով բոլոր մահվան պատճառների մեջ սիրտ-անոթային պատճառներից մահացությունը (սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ և այլն) բացարձակ առաջատար է։
Ըստ ԱՀԿ-ի՝ սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան խլում են շուրջ 20 միլիոն մարդու կյանք՝ մնալով աշխարհում մահացության գլխավոր պատճառը։
2022 թվականին սիրտ-անոթային հիվանդություններից մահացել է շուրջ 19.8 միլիոն մարդ, ինչը կազմում է աշխարհում գրանցված մահերի մոտ 32%-ը։
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ մահը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով:
Սիրտ-անոթային մահացությունը շատ դեպքերում հնարավոր է կանխարգելել՝ կառավարելով ռիսկի գործոնները։
Կառավարելի ռիսկի գործոնների շարքին են պատկանում ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի և կերակրի աղի չարաշահումը, սխալ սննդակարգը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը, ինչպես նաև այնպիսի ուղեկցող հիվանդություններ, ինչպիսիք են զարկերակային հիպերտենզիան և շաքարային դիաբետը։
ԱՀԱ փաթեթում ներառված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունները։ Ծրագիրը նախատեսված է 18-ից 75 տարեկան անձանց համար՝ 2 տարին մեկ պարբերականությամբ։
Սքրինինգային հետազոտությունը իրականացվում է ընտանեկան բժշկի կողմից առողջության պահպանման առաջնային օղակում։ Այն բաղկացած է 2 փուլերից՝ առաջին փուլում անձը լրացնում է հարցաթերթիկ, գրանցվում են նրանց անթրոպոմետրիկ ցուցանիշները (քաշը, հասակը), կատարվում է զարկերակային ճնշման չափում՝ բուժաշխատողի կողմից։ Առաջին փուլի արդյունքներից կախված՝ ըստ անհրաժեշտության կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ երակային արյան մեջ գլյուկոզայի և ընդհանուր խոլեստերինին (ֆրակցիաներով) որոշումը, ինչի արդյունքում ռիսկի խումբ ճանաչված հիվանդները ուղեգրվում են նեղ մասնագիտական բուժօգնության։ Ռիսկի գործոնների բացակայության պարագայում անձը կրկին մասնակցում է սքրինինգին երկու տարի անց։
Սքրինինգային ծրագրի արդյունքում ակնկալվում է նպաստել կյանքին անմիջական վտանգ սպառնացող, ինչպես նաև բուժառուին հաշմանդամեցնող և անաշխատունակ դարձնող ծանր սիրտ – անոթային հիվանդությունների նվազմանը՝ կանխարգելիչ առողջապահական միջոցառումների իրականացման միջոցով։
Մասնակցելով սքրինինգային ծրագրին Դուք նպաստում եք Ձեր կյանքի տևողության և որակի բարելավմանը՝ դրսևորելով պատասխանատու քաղաքացիական կեցվածք։
Լրացրեք հարցերը և տեսեք՝ արդյոք ըստ հարցաշարի անհրաժեշտ է անցնել լրացուցիչ հետազոտություն։
Լրացրեք այս տվյալները մեկ անգամ․ դրանք օգտագործվում են ստորև ներկայացված երկու հաշվիչներում։
Հաշվիչը նախատեսված է սրտանոթային ռիսկի նախնական գնահատման համար: Եթե ունեք արդեն ախտորոշված սրտային հիվանդություն, այս հաշվիչը Ձեզ համար չէ, և անհրաժեշտ է դիմել բժշկի:
Հաշվիչը նախատեսված է շաքարային դիաբետի ռիսկի նախնական գնահատման համար: Եթե արդեն ունեք ախտորոշված դիաբետ, անհրաժեշտ է շարունակել հսկողությունը բժշկի կողմից:
Այս էջում կիրառվել են հարցաշարերի շեմերը․ սրտանոթային ռիսկի դեպքում լրացուցիչ հետազոտություն է առաջարկվում 5 և ավելի միավորի, իսկ դիաբետի դեպքում՝ 12 և ավելի միավորի դեպքում։
Կանխարգելիչ այցի սքրինինգը ներառում է՝
Հարցաթերթիկի լրացում՝ առողջ ապրելակերպի և ռիսկի գործոնների հայտնաբերման նպատակով
Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում և որովայնի շրջագծի չափում
Զարկերակային ճնշման չափում
Եթե բուժառուն ԿԱՍ արդյունքում սիրտ-անոթային ռիսկի գնահատման սանդղակով հավաքում է 6 և ավել միավոր, ապա նույնականացվում է որպես ռիսկի խումբ, որի արդյունքում ուղեգրվում է լրացուցիչ հետազոտման՝ արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) որոշման նպատակով։
Շաքարային դիաբետի ռիսկի գնահատման սանդղակով 15 և ավել միավոր հավաքելու դեպքում բուժառուն նույնականացվում է որպես ռիսկի խումբ, որի արդյունքում ուղեգրվում է լրացուցիչ հետազոտման՝ երակային արյան մեջ գլյուկոզի որոշման նպատակով:
Զարկերակային հիպերտենզիայի և շաքարային դիաբետի ախտորոշման դեպքում հիվանդության վարումն իրականացվում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված գործելակարգերի։
Մեծահասակների կանխարգելիչ այց․ կարճ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։
Սիրտ-անոթային ռիսկի գնահատումը թույլ է տալիս որոշել, թե որքան բարձր է անձի մոտ ապագայում սիրտ-անոթային հիվանդությունների՝ մասնավորապես սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի ինսուլտի զարգացման հավանականությունը։ Գնահատումն իրականացվում է հատուկ հարցաթերթիկի և առողջական ցուցանիշների հիման վրա՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, մարմնի քաշը, զարկերակային ճնշումը, կենսակերպը և այլ ռիսկի գործոններ։ Գնահատման արդյունքներն օգնում են հայտնաբերել ռիսկի խմբում գտնվող անձանց և անհրաժեշտության դեպքում կազմակերպել լրացուցիչ հետազոտություններ։
Եթե բուժառուն ԿԱՍ արդյունքում սիրտ-անոթային ռիսկի գնահատման սանդղակով հավաքում է 6 և ավել միավոր, ապա նույնականացվում է որպես ռիսկի խումբ, որի արդյունքում ուղեգրվում է լրացուցիչ հետազոտման՝ արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) որոշման նպատակով։
Շաքարային դիաբետի ռիսկի գնահատման սանդղակով 15 և ավել միավոր հավաքելու դեպքում բուժառուն նույնականացվում է որպես ռիսկի խումբ, որի արդյունքում ուղեգրվում է լրացուցիչ հետազոտման՝ երակային արյան մեջ գլյուկոզի որոշման նպատակով: