Կերտենք առողջ ապագա միասին
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Բաժինը զբաղվում է բժշկական կազմակերպություններում բուժօգնության որակի գնահատման և վերահսկման մեթոդաբանության մշակմամբ, ռիսկահեն մոտեցումների կիրառմամբ, հեռակա ուսումնասիրություններով, ստուգայցերի արդյունքների վերլուծությամբ, հիվանդների հետադարձ կապի և դիմում-բողոքների համադրված գնահատմամբ, ինչպես նաև բուժօգնության որակի բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակմամբ։
Մասնագետը աջակցում է բաժնի կողմից իրականացվող բուժօգնության որակի գնահատման և վերահսկման գործառնական, վերլուծական և կազմակերպչական աշխատանքներին։ Պաշտոնի հիմնական նպատակը սահմանված մեթոդաբանության շրջանակում տվյալների հավաքագրումն ու համակարգումն է, ստուգման թերթիկների և գնահատման գործիքների կիրառումը, հիվանդների հետադարձ կապի ամփոփումը և հաշվետվությունների նախապատրաստմանը աջակցելը։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Լիազորությունների ժամկետ՝ 5 տարի Ընտրության կարգը՝ մրցութային, ընտրվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի անդամը չի համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ, իր պարտականությունները կատարում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով։ Որակավորման պահանջներ • Տարիքը՝ 35 տարին լրացած
Լիազորությունների ժամկետ՝ 5 տարի Ընտրության կարգը՝ մրցութային, ընտրվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի անդամը չի համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ, իր պարտականությունները կատարում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով։ Որակավորման պահանջներ • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն • Տարիքը՝ 35 տարին լրացած Սահմանափակումներ Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող ընտրվել անձը, որը՝ • Դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ․ • Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․ • Արդեն Հիմնադրամում զբաղեցնում է ցանկացած պաշտոն․ • Ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում։ Իրավունքները • Առաջարկություններ է ներկայացնում Հոգաբարձուների Խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ • Կարող է ստանալ տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ • Իրականացնել օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ։ Լիազորությունների դադարեցման հիմքեր • Սեփական դիմումի համաձայն․ • Լիազորությունների պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ. • Լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում․ • Դադարել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները. • Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում. • Նրա մահվան դեպքում․ • Օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Լիազորությունների ժամկետ՝ 5 տարի (կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ)։ Ընտրության կարգը՝ մրցութային, ընտրվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից։ Ընդհանուր տեղեկություններ՝ իրականացնում է Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարում։ Ենթակայություն՝ հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։ Որակավորման պահանջներ` • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն • Տարիքը՝ 35 տարին լրացած Անհամատեղելիության պայմաններ • Չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում․ • Չի կարող որևէ պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում․ • Չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ․Չի կարող կատարել վճարովի այլ աշխատանք (բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից)։ Լիազորությունների դադարեցման հիմքեր • Սեփական դիմումի համաձայն • Այլ պաշտոնում ընտրվելու կամ անհամատեղելի աշխատանքի անցնելու դեպքում • Երկարատև անաշխատունակություն (ավելի քան 6 ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում 180 օր՝ 12 ամսվա ընթացքում՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը) • Ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառներով բացակայություն • Օրենքի պահանջների խախտմամբ նշանակվելու փաստի հայտնաբերում • Դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ․ • Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող, ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում․ • Մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը • Օրենքով նախատեսված այլ հանգամանք
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։